«Կրոկուս Սիթի Հոլի» գործով անցնողներին նոր մեղադրանք է առաջադրվել
copy image url

«Կրոկուս Սիթի Հոլի» գործով անցնողներին նոր մեղադրանք է առաջադրվել

Ներքին 8 ամիս առաջ - 17:33 16-08-2024
«Կրոկուս Սիթի Հոլում» իրականացրած ահաբեկչության ենթադրյալ կատարողներին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու և ահաբեկչություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու հոդվածներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ այսօր Բասմանի դատարանը մինչև նոյեմբերի 22-ը երկարացրեց ահաբեկչության ենթադրյալ կասկածյալներ Դալերդժոն Միրզոևի, Մուրոդալի Ռաչաբալիզոդեի, Մուհամադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի կալանքի և գործի քննության ժամկետները։