Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին․ Ոսկան Սարգսյան
copy image url

Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին․ Ոսկան Սարգսյան

Ներքին Միտք 8 ամիս առաջ - 16:13 16-08-2024
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․

«Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին

«Երևան Սիթի» սուպերմարկետում իրար կողքի վաճառվող խաղողի մի տեսակի գինը 1կիլոգրամի հաշվարկով է գրված՝ 675 դրամ, մյուսի գինը՝ 100 գրամի հաշվարկով՝ 149 դրամ։ Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը շարունակում է մոլորեցնել գնորդներին, այդ կերպ ավելի հարստանալով։ Հայաստանում պետական վերահսկող մարմիններ չկա՞ն, որ արգելեն այս ապօրինությունը»։