8-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագրքում «բռնակցում» բառով վերնագիրը կփոխվի
copy image url

8-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագրքում «բռնակցում» բառով վերնագիրը կփոխվի

Ներքին 8 ամիս առաջ - 14:50 16-08-2024
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով դա այնքան էլ վրիպում չէր, պարզապես «այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը։

Սարգսյանի խոսքով այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը փոփոխված տարբերակը կտեղադրի կայքում ու տպագրության կգնա փոփոխված տարբերակով։

Ամենից շատ դիտված