Խոլերայի բուն ա․ Նորագյուղի փողոցներով կոյուղաջրեր են հոսում․ բնակիչներ

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:25 16-08-2024
«Նորագյուղ» թաղամասի բնակիչներից ահազանգում են, որ թաղամասի փողոցներով կոյուղաջրեր են հոսում, բնակիչները հոտից և կեղտից չեն կարողանում բնակարաններիցց դուրս գալ։

«Ամբողջ Նոորագյուղով մեկ կեղտը դուրս ա գալիս։ Փողոցով կոյուղաջրեր են հոսում, հոտից արեն խեղդվում ենք։ Երկու շաբաթից ավել էս վիճակն ա։Մենակ տեսնեք, թե ինչ ա կատարվում։ Խոլերայի բուն ա»,-ահազանգում է Նորագյուղի բնակիչ տիկին Կարինեն։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ իշխանությունները քննարկում են Նորագյուղ թաղամասը հիմնովին քանդելու, փոխարենը նոր թաղամաս կառուցելու հարցը։

Սակայն մեզ հասած ահազանգերից պարզ է դառնում, որ ոչ միայն թաղամասը չեն քանդում և բարեկարգում, դեռ մի բան էլ չեն լուծում այնտեղ եղած կոյուղաջրերի գարշահոտի կամ թափառող շների հարցերը։