Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
copy image url

Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Ներքին 8 ամիս առաջ - 13:06 16-08-2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:

«Անկախությունից ի վեր Հնդկաստանը հասել է տպավորիչ արդյունքների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, ապահովելով շարունակական տնտեսական աճ և գիտության արդիականացում, գրանցելով առաջընթաց տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ ներկայումս միջազգային ասպարեզում Հնդկաստանի ստանձնած պատասխանատու դերը կծառայի ի նպաստ համընդհանուր կայունության և հավասարակշռության:

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացումը:

Լիահույս եմ, որ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: