Արարատի մարզում «Peugeot 307»-ը գլխիվայր շրջվել է. մայրն ու նրա 3 երեխաները հոսպիտալացվել են. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «Peugeot 307»-ը գլխիվայր շրջվել է. մայրն ու նրա 3 երեխաները հոսպիտալացվել են. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 10:07 16-08-2024
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Աննա Ս.-ն իր վարած «Peugeot 307» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան-Դիտակ ավտոճանապահի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել չգործող ջրատարում:

Վթարի հետևանքով Աննա Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 10-ամյա Մարի Մ.-ն, 8-ամյա Եվա Մ.-ն և 4-ամյա Գոհար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:

Վիրավորները վարորդի երեխաներն են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: