«Երևան Պարկ»-ի մոտ բախվել են Peugeot-ն ու բեռնատար ГАЗель-ը. 4 երեխա հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

«Երևան Պարկ»-ի մոտ բախվել են Peugeot-ն ու բեռնատար ГАЗель-ը. 4 երեխա հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:25 29-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկի» դիմաց բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին՝ մի քանիսը շրջելով:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված