Սևանա լճի մակարդակը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ
copy image url

Սևանա լճի մակարդակը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա համեմատ

Ներքին 8 ամիս առաջ - 18:34 15-08-2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը սույն թվականի օգոստոսի 14-ին կազմում է 1900․66մ, ինչը 21 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․45մ-ից։

Օգոստոսի 13-ի դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք է գործել 173․405 միլիոն խմ ջուր, իսկ լճից Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով բաց է թողնվել 85․531 միլիոն խմ ջուր։

2024 թվականին Սևանա լճից կիրականացվի մինչև 170 միլիոն խմ ջրառ։