Գժին նույնիսկ վարորդական վկայական չեն տվել, բայց 7 գյուղի ղեկավար են նշանակել․ ավագանու անդամը՝ Տեղի համայնքապետի մասին
copy image url

Գժին նույնիսկ վարորդական վկայական չեն տվել, բայց 7 գյուղի ղեկավար են նշանակել․ ավագանու անդամը՝ Տեղի համայնքապետի մասին

Ներքին 8 ամիս առաջ - 22:08 14-08-2024
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում կրքերը շարունակում են թեժ մնալ։ Համայնքում շարունակում են ապօրինությունները։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյան Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ բանավեճի է հրավիրում համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին՝ ապացուցելու համար իր ասածների ճշմարտացիությունը։

«Իր ասելով՝ իմ ասածները ապատեղեկատվություն են, եթե իմ և Տեղի բնակիչների տված տեղեկությունները ապատեղեկատվություններ են, ուրեմն ես իմ փաստարկներով, ինքը իր փաստարկներով, հրավիրում եմ իրեն ձեր ու այլ լրագրողների դիմաց բանավեճի»,-ասաց ավագանու անդամը։

Զեյնալյանը պնդում է՝ ՔՊ-ական համանքի ղեկավարը գրանցված է հոգեդիսպանսերում․ ի՞նչ իրավունք ունի հոգեդիսպանսերում գրանցվածը համայնքապետ աշխատի։

«Համայնքի ղեկավարը հոգեդիսպանսերում է գրանցված։ Ինքն անգամ վարորդական վկայական չունի, բայց իրեն մեքենա ունի։ Իր մեքենան ինքն է վարում, համայնքապետարանինը՝ վարորդը։ Վարորդական իրավունք չի թույլատրվում, նաև չպետք է թույլատրվի 7 համայնք ղեկավարել։ Ինչո՞ւ են գժին նշանակել 7 գյուղի ղեկավար։ Եթե մեքենա վարելը մենակ իր կյանքն է վտանգում, բայց վարորդական իրավունք չեն տալիս, 7 համայնք ո՞նց են վստահել իրեն։ Համապատասխան մարմինները թող զբաղվեն և տեսնեն ինչպես է ինքը նույն հոդվածով համայնքի ղեկավար նշանակվել։ Ես մինչև վերջ գնալու եմ, որ ճշմարտությունը հանեմ ջրի երես»,-եզրափակեց Մասիս Զեյնալյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի