Մեր հաշվին․ 209․100 դրամ՝ 123 հատ շրջանակ գնելու համար
copy image url

Մեր հաշվին․ 209․100 դրամ՝ 123 հատ շրջանակ գնելու համար

Ներքին 8 ամիս առաջ - 18:00 14-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է «Մեր հաշվին» խորագրով հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում առկա խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե այս գնումները հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը հարկատուների վճարած գումարներից 209․100 դրամ հատկացրել է շրջանակներ գնելու համար։

Գնման պայմանագրի նկարագրությունների բաժնում չի նշվում, թե նախարարությանն ինչ տեսակի շրջանակներ են անհրաժեշտ և ինչ նպատակով։

Ֆինանսների նախարարությունը պատվիրել է ընդհանուր թվով 123 շրջանակ, որոնց համար առաջարկել է 209․100 դրամ գինը։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «ԲԼԻՔ» ՍՊԸ-ն։ Վերջինս համաձայնել է շրջանակները մատակարարել նախարարության առաջարկած 209․100 դրամ գնով [1 շրջանակի արժեքը՝ 1700 դրամ-խմբ․]։

Հաղթող ընկերության հետ պայմանագիրը կնքվել է երեկ՝ օգոստոսի 13-ին, իսկ վերջինս շրջանակների մատակարարումն իրականացնելու է հաշիվ-ապրանքագրի դուրսգրման օրը։


Ամենից շատ դիտված