Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի Գեղակերտ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Սերգեյ Ա․-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Հրաչ Գ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: