Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու ընտանիքի անդամները այսօր՝ օգոստոսի 13-ին հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց մտերիմները տարբեր քրեական գործերով հրավիրվել են դատախազություն, որոշները մեղադրվել են թալանի և կոռուպցիայի մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրանք դատարանի որոշմամբ արդարացվել են։
Oragir.News-ը մայրաքաղաքում հարցման միջոցով անցորդներից հետաքրքրվել է՝ ի՞նչ է ուզում գործող իշխանությունը Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանից։
«Պետք է ապացուց, որ ապօրինի չէ, եթե կարողանա», - պատասխանեց մի տղամարդ։ Մեկ այլ քաղաքացի էլ վրդովված այսպես արտահայտեց իր կարծիքը. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս երկիրը վերածեցին ավազակապետության, թե հիմա ինչքան են լափել ու դրանից ինչքանը կարող են իշխանությունը հետ ստանալու փորձեր անել դա էլ պետությունը գիտի»։
Մանրամասները՝ տեսանյութում։