Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 20:34 27-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ի վարած «GABRO SPORT» մակնիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Ա.-ի վարած «FAW» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված