Հարկատուների գումարներով. ավելի քան 939 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջության ապահովագրության համար
copy image url

Հարկատուների գումարներով. ավելի քան 939 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջության ապահովագրության համար

Ներքին 8 ամիս առաջ - 18:00 12-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է «Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, դրանցում առկա խախտումները, եթե այդպիսիք առկա են, ինչպես նաև ֆիքսում, թե այս գնումները հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Oragir.News-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը հարկատուների վճարած գումարներից 939.627.220 դրամ է հատակացրել՝ քաղաքապետարանի, ներառյալ վարչական շրջանների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայությունների պայմանագրեր կնքնելու համար։ Գնման պայմանագրում չի նշվում, թե այս գումարով կոնկրետ քանի աշխատակցի առողջությունն է ապահովագրվել։

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե ծառայությունների մատուցման համար ավելի բարձր գին է առաջարկել՝ 942.438.000 դրամ, սակայն մրցույթում հաղթող ճանաչված «ԷՖԵՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն քաղաքապետարանի առաջարկած գնից շուրջ 3 մլն դրամով ավելի ցածր՝ 939.627.220 դրամ գնային հայտ է ներկայացրել։

Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցների առողջապահության ապահովագրության գնման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «ԷՖԵՍ» Ապահովագրական ՓԲԸ-ն, որն էլ հաղթող է ճանաչվել։

Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսի 1-ին։

Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը գնումների գործընթացներում ծառայությունների մատուցման համար ավելի բարձր գներ է առաջարկում, սակայն մասնակից ու հաղթող ընկերությունները դրանք ավելի ցածր գնով են մատուցում՝ տվյալ դեպքում շուրջ 3 մլն դրամով։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը նախորդ շաբաթ պարզել էր, որ Երևանի քաղաքապետարանը 599․000 դրամ էր հատկացրել՝ մեկանգամյա օգտագործման մանկական տակդիրներ, խոնավ անձեռոցիկներ, մանկական ցանափոշի, ինչպես նաև մանկական լոգանքի գել ու շամպուն գնելու համար։ Այս դեպքում նույնպես քաղաքապետարանն ի սկզբանե բավականին շռայլ էր գտնվել և այս գնման համար առաջարկել եռակի անգամ ավելի թանկ գին՝ 1.430.000 դրամ, սակայն գրեթե բոլոր ընկերություններն անհամեմատ ավելի ցածր գին էին առաջարկել։

Բացի այդ, մրցույթը տեղի էր ունեցել օրենքի խախտումով, քանի որ եղել է նաև ավելի ցածր գին առաջարկող ընկերություն, սակայն հաղթող է ճանաչվել «Անի Մանուկյան Արմենի» ԱՁ-ն։ Մասնավորապես՝ «Մ․ Ա․ Կիրակոսյաններ ՍՊԸ»-ն հիշյալ պարագաների մատակարարման համար առաջարկել էր 409․000 դրամ գինը, որը 190․000 դրամով պակաս է հաղթող ընկերության առաջարկած գնից։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում