Փարիզ-2024․ Հայաստանը 66-րդն է․ տարածաշրջանում՝ 5-րդը
copy image url

Փարիզ-2024․ Հայաստանը 66-րդն է․ տարածաշրջանում՝ 5-րդը

Սպորտ 8 ամիս առաջ - 22:45 11-08-2024
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավարտվեց Փարիզի ամառային Օլիմպիական Խաղերի մրցութային ծրագիրը։

Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն է` 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

Օլիմպիական խաղերի պատկերը տարածաշրջանի երկրների համար հետևյալ տեսքն ունի․

21-րդ տեղում է Իրանը
24-րդ տեղում՝ Վրաստանը
30-րդ տեղում՝ Ադրբեջանը
64-րդ տեղում՝ Թուրքիան
66-րդ տեղում ՝ Հայաստանը

Հիշեցնենք, որ ՕԽ-ի շրջանակում վերջին եզրափակչում ամերիկացի բասկետբոլիստները հաղթեցին ֆրանսիացիներին։ Այս հաղթանակը ԱՄՆ-ին թույլ տվեց մեդալային հաշվարկում շրջանցել Չինաստանին։