Ուկրաինան ԱՄՆ-ին կոչ է անում արագացնել օգնությունը
copy image url

Ուկրաինան ԱՄՆ-ին կոչ է անում արագացնել օգնությունը

Արտաքին 8 ամիս առաջ - 19:28 11-08-2024
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել արագացնել 50 միլիարդ դոլարի վարկի մարումը, այս մասին տեղեկություն է տարածել Financial Times-ը։

Կիևը պնդում է, որ զենքի մատակարարման ձգձգումները հանգեցրել են բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, ինչի պատճառով Ուկրաինան ստիպված է գումար փնտրել բանակը պահելու համար։

Նախարարն ընդգծել է, որ զենքի դանդաղ մատակարարումը, հատկապես Միացյալ Նահանգներից, հանգեցրել է ռազմական ծախսերի 12 միլիարդ դոլարի ավելացմանը, ինչը ստիպել է երկրին արձանագրել դեֆիցիտ, որը մյուս պաշտոնյաների գնահատմամբ կկազմի ՀՆԱ-ի ընդամենը մեկ քառորդը կամ 43,5 մլրդ դոլար։

Ամենից շատ դիտված