Գերմանիայի կանցլերը կոչ է արել արագացնել Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը ԵՄ-ին
copy image url

Գերմանիայի կանցլերը կոչ է արել արագացնել Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը ԵՄ-ին

Արտաքին 3 տարի առաջ - 17:21 19-02-2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել արագացնել Արևմտյան Բալկանների երկրների՝ Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Բավարար չէ այս տարածաշրջանում ԵՄ ընդլայնման հեռանկարը հայտարարել ռազմավարական նպատակ։ Մենք պետք է ակտիվորեն արագացնենք այս գործընթացը»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում:

Շոլցն ընդգծել է, որ միայն ուժեղ և համախմբված Եվրոպան կարող է կարևոր դեր խաղալ բազմաբևեռ աշխարհում։

Ամենից շատ դիտված