Վեդիում բախվել են Lada-ն ու «ԶԻԼ-130»-ը. կա 3 վիրավոր. shamshyan.com
copy image url

Վեդիում բախվել են Lada-ն ու «ԶԻԼ-130»-ը. կա 3 վիրավոր. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 12:28 11-08-2024
Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, բախվել են «Lada» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են 2-ը «Էրեբունի», 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված