Փարիզ-2024. Գարիկ Կարապետյանը 2-րդն է պոկում վարժությունից հետո
copy image url

Փարիզ-2024. Գարիկ Կարապետյանը 2-րդն է պոկում վարժությունից հետո

Սպորտ 8 ամիս առաջ - 15:19 10-08-2024
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտած Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո 2-րդն է:

Պոկում վարժությունում Կարապետյանի գրանցեց 186 կգ արդյունք:
Առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 180 կգ-ոց ծանրաձողը:

Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 186 կգ, բայց Կարապետյանը ձախողեց: Երրորդ մտոեցման համար Հայաստանի մարզչական թիմը քաշը չփոխեց, Գարիկ Կարապետյանը մոտեցավ կրկին 186 կգ-ին եւ հաջողությամբ պոկեց ծանրաձողը:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը: Գարիկ Կարապետյանը կմեկնարկի 210 կգ-ով:

Ամենից շատ դիտված