Երևանում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն. վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն. վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 21:51 09-08-2024
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Թևոսյան և Ա. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Կարեն Մարգարյանի վարած «BMW 325» մակնիշի և 59-ամյա Ռուբեն Սերոբյանի վարած «Mitsubishi RVR» մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները «Mitsubishi» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված