ՀԺ-ում գործարար պատգամավորների ունեցվածքը ներկայացնելով՝ Փաշինյանը փորձում է համախմբել ընտրազանգվածին․ քաղտեխնոլոգ
copy image url

ՀԺ-ում գործարար պատգամավորների ունեցվածքը ներկայացնելով՝ Փաշինյանը փորձում է համախմբել ընտրազանգվածին․ քաղտեխնոլոգ

Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:00 09-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակ»-ը, վերջին օրերին ներակայցնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավորների՝ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի հայտարարագրերը՝ շեշտելով, որ վերջիններս մեծ կարողություն ունեն և այդ կարողությունը ձեռք են բերել նախկին իշխանությունների օրոք։

Որոշ փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ սա վկայում է իշխող քաղաքական ուժի ներսում լուրջ տարաձայնությունների առկայության մասին, քանի որ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ առանց վերջինիս համաձայնության, նման հրապարակումներ չէր անի, իսկ իշխանության էլեկտորատն էլ հիմնականում անհանդուրժող կեցվածք ունի ունևոր մարդկանց նկատմամ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց՝ Գուրգեն Արսենյանի հայտարարագրի հրապարակում դժվար թե վկայի վերջինիս հանդեպ առկա անհանդուրժողականության մասին, քանի որ վերջինս արդեն Ռուսաստանի Դաշնությունում դեսպան է նշանակվել։


/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, ապա Բադալյանն ասաց՝ գաղտնիք չէ, որ վերջինս ՔՊ-ի ոչ ամբողջ ընտրազանգվածի համար է ընկալելի։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ընտրազանգվածի համար հարուստ մարդն ինքնին մերժելի է՝ անկախ այն բանից, թե նա ում օրոք է հարստացել․

«Որովհետև ՔՊ-ի ընտրազանգվածի մեջ այդ լյումպենացված [ունեզրկված, մուրացկանի վերածված-խմբ․] գաղափարի հասկացություն կա, իսկ այդ գաղափարը մերժում է բարեկեցիկ կյանքը։ Ուստի՝ եթե դու ցանկանում ես քո ընտրազանգվածին քո կողքը պահես, ապա պետք է տարբեր տեխնոլոգիաներ կիրառես, որոնք պետք է տարբեր ձևերով արդարացված լինեն՝ հեծանիվ քշելով, կամ օրինակ հարուստ մարդկանց նկատմամբ որոշակի անհանդուրժող վերաբերմունք դրսևորող հոդվածներ տպելով։

Այնպես որ, սա ընտրազանգվածը կոնկրետ թեկնածուի շուրջ պահելու տեխնոլոգիաներին է վերաբերում, որը տվյալ գործարարի նկատմամբ ինչ-որ բացասական գործողություն չի ենթադրում, ինչը կարող է հանգեցնել նրա կուլակաթափմանը»։

Արմեն Բադալյանը շեշտեց, որ ՔՊ-ի ներսում տարաձայնություններ վաղուց կան․ «Այստեղ անձնական խնդիրներ կան, որովհետև պաշտոններ կան, մարդիկ այս կամ այն պաշտոնին տիրանալու ցանկություն ունեն, սակայն ասել, որ այդ տարաձայնությունները կարող են կոնկրետ գործարար պատգամավորի նկատմամբ գործողություններ իրականացնելու համար խթան հանդիսանան, չեմ կարծում։ Այն, որ տվյալ պատգամավորը [Խաչատուր Սուքիասյանը-խմբ․] իշխող խմբակցության ոչ բոլոր պատգամավորների կողմից է ընդունելի, դա գաղտնիք չէ, առաջին օրվանից էլ պարզ էր, որ այդ պատգամավորը, ելնելով իր սոցիալ-տնտեսական բավականին բարեկեցիկ կարգավիճակից, մերժելի է այդ խմբակցության միգուցե շատուշատ անդամներչի կողմից, սակայն դա այս տարիների ընթացքում ոչ մի խնդիր չհարուցեց»։

Քաղտեխնոլոգը կարծում է՝ ՀԺ-ում նման հոդվածների հրապարակումն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին իր շուրջ պահպանելու գործառույթ է պարունակում, քան օրինակ դավադրապաշտական, կամ ինչ-որ կոնկրետ գործողություններ իրականացնելու տարրեր։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունը ՔՊ-ի ներսում առկա տարաձայնություններից չի կարողանա օգտվել, այստեղ խնդիրն այն չէ՝ Փաշինյանն իր թիմը կկարողնա՞ միասնական պահել, թե՞ ոչ։ Նրա համոզմամբ՝ մրցակցի, կամ հակառակորդի թիմի ներսում առկա տարաձայնություններից օգտվելը բավականին բարդ տեխնոլոգիական գործընթաց է։

Բադալյանը հավելեց՝ Սրբազան շարժման գործողությունները ցույց տվեցին, որ վերջինիս անդամներն ի վիճակի չեն բարդ տեխնոլոգիական գործընթացներ իրականացնել։ «Այսինքն՝ դա անելը հեշտ չէ․ դու գիտես, որ այստեղ կան տարաձայնություններ, բայց պետք է կարողանաս օգտվել դրանցից։ Օգտվելը բավականին բարդ, բազմաշերտ ու բազմատեսակ տեխնոլոգիաների կիրառում է, որի ունակությունը Սրբազան պայքարը չունի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին