Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում դրված է «կացինային քաղաքականություն». Կոչուբաև

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:06 09-08-2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նկատմամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել Ապօրինի գույքի բռնագանձման մասին վարույթում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Այս օրենքի մեջ դրված է շատ այսպես «կացինային քաղաքականություն»: Դատախազությունը հայցը ներկայացնում է առանց հիմքի, հիմնավորման, թե գույքն ի՞նչ չափանիշի կիրառմամբ է դիտարկվել ապօրինի, գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, գործում է ապացուցման միակողմանի բեռ՝ գույքի աօրինի լինելու բեռը դվում է միայն պատասխանողի վրա: Օրենքն այս տեքստով ունի շատ լուրջ սահմանադրականության խնդիր, ինչին Վնետիկի հանձնաժողովն անդրադառնալով՝ արձանագրել է մրցակցային դատավարության խնդիրներ»,- նշեց նա: