Մենք Իսրայելին կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք մեր թշնամիներին միշտ պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին։ Այս անգամ էլ մենք կպատժենք, որը կլինի ժամանակին և հաշվարկված»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։
Հիշեցնենք՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է համապատասխան գործունեության։