Տիկին ջան, կրծքերի հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին․ Գևորգ Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:05 09-08-2024
Փաստաբան Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին․

«Ամբողջ Երևանը լցված է թափառական շներով։ Ես ապրում են Ծարավ Աղբյուր փողոցում, որտեղ շները վխտում են և վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար․․․ Ես ինքս անձամբ առնչվել եմ այդ խնդրի հետ, իհարկե կարողացել եմ պաշտպանվել և երբ հրապարակում արեցի այդ մասին, մի ֆեյսբուքյան դինոզավր, կրծքերը գցած նկարված, ինձ գրել է անկիրթ մարդ, թե ինչի եմ հարվածել շանը»։

Ավինյանին խնդրելով զբաղվել այդ հարցով՝ Գևորգ Պետրոսյանը մեկ այլ դեպք էլ է հիշել․ «Ասեցի կրծքեր, հիշեցի․․․ երեկ չէ առաջին օրը մի կին էր զանգել, ասեց՝ կրծքերս վիրահատել եմ, խնդրում եմ ինձ օգնեք։ Ասեցի՝ տիկին ջան, էդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին և նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։