Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ), ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ) և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արթուր Լոբյանի), ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ), համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչների (վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Մազյանի գլխավորությամբ) հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ժամերի ընթացքում ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել են երեկ՝ օգոստոսի 5-ին, Դիլիջանում տեղի ունեցած սպանությունը, ինչպես նաև պարզել են վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Հովակիմյանը դանակով հարվածել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Ղազարյանին, որից հետո Հ. Ղազարյանը վերցնելով նույն դանակը, դրանով հարվածել և սպանել է Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանին։ Այնուհետև նույն դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Վ. Հովակիմյանին։
Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված «Mercedes»-ը, պարզվել է, որ հենց այդ ավտոմեքենայով են վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել։
Իսկ դեպքի վայրում հայտնաբերված դանակը, պարզվել է՝ հենց հանցագործության գործիքն է եղել։
Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրկայքում