ՄՊՀ-ն զգուշությամբ տուգանել է նաև «Վայլդբերիս»-ին
copy image url

ՄՊՀ-ն զգուշությամբ տուգանել է նաև «Վայլդբերիս»-ին

Ներքին 8 ամիս առաջ - 17:55 06-08-2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ։

ՄՊՀ-ն 53 միլիոն դրամով տուգանել է Գլոբբինգին, քանի որ Չինաստանից առաքումների 1/4-ը խոստացված ժամկետից ուշ է իրականացրել։

Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև այն պնդումները, որ հակառուսականության քողի ներքո Նիկոլ Փաշինյանն իրականում սպասարկում է Մոսկվայի օրակարգը, Oragir.News-ը ՄՊՀ-ից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովը երբևէ տուգանել է «Վայլդբերիս»-ին ՌԴ-ից առաքումները ուշացնելու համար։

«Մեր հանձնաժողովը ուշացումների համար տուգանել է նաև «ՀայՓոստ»-ին, «Onex»-ին և այլ ընկերությունների։ «Վայլդբերիս»-ին խոշոր կերպով տուգանել ենք 2023 թվականի փետրվարին։ 10․997․160 դրամի չափով»,- հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Ըստ երևույթին, ՄՊՀ-ն որոշել է զգուշությամբ տուգանել նաև ռուսական «Վայլդբերիս»-ին, որպեսզի քաղաքացիների շրջանում տպավորություն ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չկան ու օրենքի առաջ բոլոը հավարար են։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը, մասնավորապես, արձանագրել է. Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ: Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։ Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում («www.fedex.com», «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները։

Ամենից շատ դիտված