Իրանը ո՛չ մեր բարեկամն է, ո՛չ թշնամին, նա շարժվում է և միշտ շարժվելու է բացառապես իր շահերով
copy image url

Իրանը ո՛չ մեր բարեկամն է, ո՛չ թշնամին, նա շարժվում է և միշտ շարժվելու է բացառապես իր շահերով

Միտք Ներքին 8 ամիս առաջ - 17:38 06-08-2024
Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես տարեկան առնվազն հինգ անգամ Իրան գնացող եկող մարդ մի բան ասեմ , մարդու չասեք։ Քաղաքական տգիտությունը մեր երկրում բերել է առանձին երկրների հանդեպ դեռահաս, չզարգացած , դեպրեսիվ պատանյակի խոր էմոցիոնալ սիրուն կամ ատելության, և բնականաբար այդ սերը կամ ատելությունը բացառապես ՄԻԱԿՈՂՄԱՆԻ է։ Մարդիկ կան իրենց պատառոտում են , թե մեր բարեկամը այս տարածաշրջանում բացառապես Իրանն է , մարդ կա իր լրատվականով Իրանին այնպես է սևացնում , որ նույնիսկ Իսրայելը նման բաներ իրեն թույլ չի տալիս։ Իրանը, որպես պետություն ոչ մեր բարեկամն է , ոչ թշնամին , նա շարժվում է և միշտ շարժվելու է բացառապես իր շահերով։ Պետք է Արցախյան պատերազմում շնորհավորել Ադրբեջանին, խնդրեմ , առաջին շնորհավորողը հենց ինքն էր , ու դա արեց ամենաբարձր մակարդակով։ Խուդաֆերինի ջրամբարի թեմա կար, ժամանակին սարքեց , նույնիսկ հայկական կողմի հետ չփորձեց բանակցել, այլ բանակցում էր այն ժամանակ Ադրբեջանի հետ։ Սյունիքի միջանցքի հարցով կոնկրետ իր պետական շահին է վնաս լինում, պետական մակարդակով հայտարարում են , որ դա իրենց համար կարմիր գիծ է։ Պետք չէ դեռահասի նման անձնուրաց միակողմանի սիրել կամ ատել, ուղղակի պետք է դիվանագիտություն, հետները բանակցություն։ 87 միլիոնանոց հզոր պոտենցիալով շատ դանդաղաշարժ երկիր է , հնարավոր է մեծ դիվիդենտներ քաղել։

Հա էն պլակատն էլ, որ խփել են խորհրդավոր ընթրիքի , մեր ինֆլյուենսերներն էլ ակտիվ տարածում են, ըստ իս դա քրիստոնյաների զգացմունքներն ավելի է վիրավորում , քան օլիմպիական խաղերի բացման արարողության չստացված , կամ ստացված իմպրովիզ «պարոդիան»։

Էդ պլակատի վրա սևով սպիտակի վրա գրել են Որ Քրիստոս, Մարիամի որդին մարգարե է, իսկ ամբողջ քրիստոնեական գիտակցությամբ Քրիստոս Աստված է, Աստծո որդի։ Այ մեր վարչապետի ասած մի նշաձող իջեցրել են ու մերոնք դրել տարածել է, որ տարածում են։

Հա ովքեր էլ, որ Իրանի վարչակարգի պրոպագանդան են անում , հավատացեք մի ամսից ավել չեն կարողանա ապրել Իրանի ցանկացած ոչ քաղաքային բնակավայրում , տո նույնիսկ քաղաքայինում չեն կարող։ Չալարեմ կթվեմ , թե ինչքան ժամանցի հնարավորություններ չկան ու ինչ սահմանափակումներ կան։

Մի թեթև պրագմատիզմը չէր խանգարի ժողովուրդ ջան»։

Ամենից շատ դիտված