Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով
copy image url

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով

Ներքին 8 ամիս առաջ - 13:44 06-08-2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով։

Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։

2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 171 մլն 439 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով հունիս-հուլիս ամիսներին Հրազդանի հունով բաց է թողնվել 72 մլն 53 հազար խմ ջուր։

Ամենից շատ դիտված