Քիչ առաջ
հայտնի դարձավ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահաին։
Հաշվի առնելով մամուլում առկա տեղեկությունները, որ Արսենյանն առաջիկայում ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը,
Oragir.News-ը տեղեկությունը փորձեց անձամբ Գուրգեն Արսենյանից ճշտել, վերջինս, սակայն, որևէ հարցի չպատասխանեց։
«Զբաղված եմ, չեմ կարող խոսել»,- ասաց նա։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական վարչություն, հետաքրքրվեցինք, թե արդյոք այս պահին կա՞ նման գործընթաց, թե ոչ, որտեղից հետևյալ պատասխանը տվեցին․
«Եթե նման հրամանագիր լինի, ապա միանգամից կհրապարակվի»։