Տավուշում՝ Աղստև գետի վրա կառուցված Պլատինում տարածքից դուրս է բերվել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը. մյուսին որոնում են. shamshyan.com
copy image url

Տավուշում՝ Աղստև գետի վրա կառուցված Պլատինում տարածքից դուրս է բերվել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը. մյուսին որոնում են. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 19:00 05-08-2024
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատամուտ բնակավայրին հարակից Պլատինի մոտ գտնվող ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձ եղել:

Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Է.-ն և 34-ամյա Աբգար Բ.-ն Կրիվոյ կոչվող տարածքում՝ Աղստև գետի վրա կառուցված «Պլատինում»-ում ձուկ բռնելու և լողալու ժամանակ ջրահեղձ են եղել:

Դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակները ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկին հայտնաբերել են, մյուսին՝ որոնում են:

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: