Հուլիսին Թուրքիայում գնաճը 71,6%-ից իջել է 61,78%
copy image url

Հուլիսին Թուրքիայում գնաճը 71,6%-ից իջել է 61,78%

Արտաքին 8 ամիս առաջ - 17:51 05-08-2024
Թուրքիայում վերջին ամսում տարեկան գնաճը կտրուկ նվազել է գրեթե 10 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 61,78%։ Վիճակագրությունը ներկայացնում է TÜİK վիճակագրական ծառայությունը, ինչին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

«Հուլիսին տարեկան գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 61,78%, մեկ ամսում գներն աճել են 3,23%-ով»,- նշել են ծառայությունը։

Հունիսին տարեկան գնաճը կազմել էր 71,6%:

ENAG-ի մի խումբ թուրք անկախ տնտեսագետներ տարեկան գնաճը գնահատում է ավելի բարձր մակարդակի վրա՝ մոտ 100% (մեկ ամիս առաջ՝ 113%)։ Ցուցանիշի դանդաղումը շարունակվել է այն բանից հետո, երբ երկրում գնաճը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ դանդաղեց հունիսին։

Վերջին անգամ նվազում է գրանցվել 2023 թվականի հունիսին՝ 38,21 %։ Դրանից հետո գնաճը միայն արագացավ՝ 2024 թվականի մայիսին հասնելով առավելագույնը 75,45 %-ի։

Թուրքիայի Կենտրոնական բանկը հուլիսյան նիստից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց 50 %-ի մակարդակում՝ չորրորդ ամիսն անընդմեջ չփոխելով այն։ Կարգավորողը դեռևս չի նախատեսում նվազեցնել այն, որ նախապայման է հանդիսանում գնաճի կայուն դանդաղումը։

Ամենից շատ դիտված