Ռուսաստանի և Թուրքիայի միջև թռիչքները հուլիսին կարող են վերականգնվել
copy image url

Ռուսաստանի և Թուրքիայի միջև թռիչքները հուլիսին կարող են վերականգնվել

Արտաքին 3 տարի առաջ - 18:13 09-06-2021

Ռուսաստանի զբոսաշրջային ​​արդյունաբերության միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը հայտարարել է, որ հուլիսին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել, փոխանցում է «Ինտերֆաքս» -ը:

«Թուրքիայի հարցով «Ռոստուրիզմի» ղեկավարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս՝ հուլիսից, կվերականգնվեն թռիչքային ծրագրերը»,- ասել է նա:

Բարզիկինը հավելել է, որ թուրքական հանգստավայրերում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազում է: Նա նաև հիշեցրել է, որ շուրջ 500 հազար ճանապարհորդ չի կարողացել օգտվել նախորդ տարի չեղյալ հայտարարված շրջագայություններից: