Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 հասցեում գտնվող «Մաչանենց տուն» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ», որից հետո ժամանել են թիվ 27 և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվել է փայտե տանիքը մոտ 200 քմ և մոտ 70 քմ դահլիճի փայտե պատը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում