Ի աջակցություն Պաղեստինի՝ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
copy image url

Ի աջակցություն Պաղեստինի՝ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել

Արտաքին 8 ամիս առաջ - 23:51 03-08-2024
Իրանում սպանված պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։

Haber հեռուստաալիքը նշում է, որ ի սկզբանե այս ցույցերի նախաձեռնողը եղել է հենց Հանիեն։ Նա կոչ էր արել օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհում ցույցեր կազմակերպել՝ ի աջակցություն Գազայի հատվածի բնակիչների։

Ստամբուլում ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Ազատի՛ր Պաղեստինը», «Իսրայե՛լ, հեռացիր Գազայից», «Մեր սրտերը ՀԱՄԱՍ-ի հետ են, մեր աջակցությունը դիմադրությանը» կարգախոսներով։