Բեռնատարում վառված վարորդը 3-րդ աստիճանի այրվածքներ ունի․ մանրամասներ
copy image url

Բեռնատարում վառված վարորդը 3-րդ աստիճանի այրվածքներ ունի․ մանրամասներ

Ներքին 8 ամիս առաջ - 16:44 02-08-2024
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում։
Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանքով գյուղում «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատար է այրվում:

Դեպքից հետո վարորդը այրվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Oragir.News-ի տեղեկություններով Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչ, վարորդ 33-ամյա Հովսեփ Դավթյանի առողջական վիճակը այժմ բավարար է, ստացել է 2-րդ 3-րդ կարգի այրվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Այս պահին վարորդը Գյումրու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում։

Հիշեցնենք, որ ավտոմեքենան բարձված է եղել հնձված գարու խոզանով, այն նույնպես ամբողջությամբ այրվել է։