Արդարադատության նախարարն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել ցմահ ազատազրկված դատապարտյալներին
copy image url

Արդարադատության նախարարն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել ցմահ ազատազրկված դատապարտյալներին

Ներքին 8 ամիս առաջ - 18:14 01-08-2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության լրատվության վարչությունից:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Նախարարը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին, իրականացվող դասընթացներին, հանձնուքների ընդունման գործընթացին:

Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Հանդիպմանը քննարկվել է դատապարտյալների պատիժը կրելու ռեժիմի փոփոխության հնարավորությունը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված