Ժաննա Անդրեասյանին կհեռացնեն․ ԿԳՄՍ նախարարի թեկնածուն Մխիթար Հայրապետյանն է
copy image url

Ժաննա Անդրեասյանին կհեռացնեն․ ԿԳՄՍ նախարարի թեկնածուն Մխիթար Հայրապետյանն է

Ներքին 8 ամիս առաջ - 10:00 01-08-2024
Լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Կառավարության կազմում փոփոխությոններ իրականացնել։

Կլինեն նոր նշանակումներ, ազատումներ, ինչպես նաև տեղափոխություններ՝ մի ոլորտից, մեկ այլ ոլորտ։

Քննարկվում է նաև Էկոնոմիկայի նախարարի և ԿԳՄՍ նախարարի պաշոտնանկությունների հարցը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Ադրեասյանին պաշտոնանկ անելու հարցը բարձրացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այդ պաշտոնից ազատվի և նշանակվի ԿԳՄՍ նախարարի պաշտոնում։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ փորձում ենք որևէ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, սակայն ապարդյուն։ Նա ինչպես հեռախոսազանգերին, այնպես էլ գրավոր հարցումներին չի պատասխանում։