Այս տականք իշխանությունը, Նիկոլը պետք է պատժվի ողջ խստությամբ․ Գարիկ Գալեյան

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 17:25 31-07-2024
«Մենք բոլորս քաջ գիտակցում ենք ինչ իշխանություն է ու ով է երկրի գլխին նստած, ուստի իր ղեկավարած ոստիկանական համակարգը, ուժային ծառայությունները լինելու են իր պես անողնաշարներ»,- այսօր՝ հուլիսի 31-ին, դատարանի բակում NewDay-ի հարցին ի պատասխան՝ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Նախորդ դատական նիստին մի ոստիկան կար, որին կանչել էին, ինքն անգամ տեղյակ չէր, թե ինչի համար է եկել»,- նշեց հերոսի հայրը։

Ինչ վերաբերում է իր դեմ ցուցմունք տված անձին՝ ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանին, Գալեյանն ասաց, որ անգամ նրա անունը չի ուզում լսել։

«Ինքն իմ համար ոչնչություն է։ Ծնողներն ասում էին՝ Նիկոլի շուն, երևի իրականում ինքը Նիկլոի շունն է կամ նիկոլականների շունն է․․․
Ես շարունակելու եմ իմ պայքարը։ Պահանջելու եմ, որ այս տականք իշխանությունը, Նիկոլը պետք է պատժվի ողջ խստությամբ ու իր դաշնակից ընկերենրը։ 7000 տղայի արյունըմարզել հնարավոր չէ, Նիկոլը պատասխան է տալու իր ընտանիքով․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում