Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են
copy image url

Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են

Ներքին 8 ամիս առաջ - 11:30 31-07-2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։

Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Գորիսում, որի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է մանրամասներ՝ ծրագրի բաղադրիչներից օգտվելու ժամանակացույցի, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգի և այլնի վերաբերյալ մանրամասներ։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաներն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն։

Ամենից շատ դիտված