Դալմայի մոտ եղած բոլոր շենքերը թուրքերի համար են կառուցում

Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 19:52 30-07-2024
«Չգիտեմ՝ ինչ ակնկալիք պիտի ունենամ։ Ես 1994,1995 թթ․-ին աշխատել եմ մաքսային վարչությունում, մենք կառուցեցինք մաքսատուն և ճանապարհներ պատրաստեցինք, որ իբր՝ ճանապարհը բացվելու է։ Այն ժամանակ ես մեր ղեկավարությանը և շատերին ասացի, որ դա հնարավոր չէ, որովհետև թուրքերը չէին բացի։ Իրենք փակել էին սահմանը, իրենք էլ պայմաններ էին դնում սահմանը բացելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանին այսօր տեղի ունեցած երկկողմ հանդիպման հետ կապված հանրային ակնկալիքներին։

Քաղաքացու խոսքով՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի լուծվել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նրա դիտարկմամբ՝ սահմանը բացելու հաջորդ պայմանը լինելու է այն, որ Հայաստանի իշխանություները համաձայնվեն, որ այսպես կոչված՝ ադրբեջանցի «փախստականները» վերադառնան։

«Ես համոզված եմ, որ Դալմայի մոտի շենքերը բոլորը թուրքերի համար են կառուցում, դա մեր համար չէ։ Եթե թուրքերը եկան, լինելու է, ինչպես Կիպրոսի դեպքում»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում