Մեր ձեռքը բան չկա. Գյումրիի ճարտարապետը` Վառեմ-մարեմ-ի շենքի ճակատագրի մասին

Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 17:50 29-07-2024
Արդեն հայտնել էինք, որ երեկ Գյումրիի պատմական միջուկում գտնվող «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի շենքում հերթական փլուզումն է եղել։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան։

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը Գյումրիի ճարտարապետությունն ընդգծող այն շինություններից է, որը քաղաքային իշխանության անփութության և Կառավարության կամայական մոտեցման պատճառով հայտնվել է փլուզման եզրին։

Հիշեցնենք, որ մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելով՝ շենքը ներկա պահին գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում, բայց վերջերս խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ «Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը իբրև բարեգործություն Գյումրիում կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շենքը և կնվիրաբերի Գյումրի քաղաքին։ Հայտնի ֆիլմի, հայտնի շենքը 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասել է.
«Ինչ պիտի անի, կառավարությունը պիտի անի, մեր ձեռքը բան չկա: 2009 թվականից էլ համայնքի հաշվեկշռում չէր շենքը։ Մինչև էդ մեզնից ինչ կախված էր մենք արել ենք»,-հայտարարեց գլխավոր ճարտարապետը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում