Վահագն Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ուրեմն վարորդական խմբերում արդեն տևական ժամանակա, ինչ «պարեկային ծառայություն» կոչվածի կազմակերպված ու քողարկված քարոզա տարվում։ Էն որ մեկ էլ հայտնվում են հնդկական սերիալ ոճի գրառումներ, թե․ «վայ հատուկ շնորհակալություն պարեկային ծառայությանը, որովհետև ճամփին մեջտեղում ընկել, մեռել էի, էկան հարություն տվին»։
Բայց էդ «իմիջ բարձրացնելը» հլա մի կողմ։ Զուգահեռ նաև ապօրինի ռեպրեսիվ գործիքակազմի քարոզա տարվում։ Ահավասիկ՝ այդպիսի մի օրինակ։ Թե բա տեսեք, մեքենաներն ապօրինի կանգնեցնելն ու ստուգելը ինչ ճիշտա, դա կյանքեր կփրկի։ Ճանապարհներին մահացության կրճատման տենց նորարարական մեթոդ ա։ Տեսնես Նորվեգիայում ու Շվեյցարիայում, որտեղ այդ ցուցանիշը Հայաստանից 10 անգամ ցածրա, էդ մեթոդից խաբար ե՞ն։
Այ սենց են հանրության շրջանում ընկալելի սարքում իրենց ղալաթները։ Հանրության հետ կոմունիկացիայի բոլոր մակարդակներում, բոլոր խողովակներում նստած՝ քիչ-քիչ աննկատ կաթացնելով։
Հա ու գրեթե վստահ եմ, որ անանուն գրառման հեղինակը հենց պարեկային ծառայությունից է»։