Բժշկուհին իրավիճակը ներկայացրել է ժողովրդի ասած խոսքով՝ ավելի ընկալելի դարձնելու համար. ԱՆ պարզաբանումը
copy image url

Բժշկուհին իրավիճակը ներկայացրել է ժողովրդի ասած խոսքով՝ ավելի ընկալելի դարձնելու համար. ԱՆ պարզաբանումը

Ներքին 2 տարի առաջ - 22:32 03-04-2023
Առողջապահության նախարարությունը մի տեսանյութ էր հրապարակել Հայաստանում տարեցտարի աճող կեսարյան հատումների թվի մասին առ այն, որ ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատման։ Տեսանյութում մանկաբարձ-գինեկոլոգը հայտարարում է, թե ցավ քաշող մայրը իր երեխային ավելի շատ է սիրում։ Հնչեցված այս միտքը քննադարությունների առիթ դարձավ։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով բժշկուհու հնչեցրած մտքից, ասաց, որ բժշկուհին ժողովրդական խոսքի մեջբերում է արել։

«Դա կեսարյան հատման մասին է խոսքը, հեռուստալրագրությունում գոյություն ունի լայֆային հատված, որտեղ «սինխրոնչին» բացատրում և մեջբերում է ժողովրդական խոսք և իր խոսքը սկսում է «ինչպես ասում են» արտահայտությամբ։ Դա նույնիսկ իր կարծիքը չէ, դա ժողովրդական խոսք է, ժողովրդական խոսքի մեջբերում, որը մեր տարբեր ֆիլմերում, ֆոլկլորում և տարբեր տեղերում հնչում է։ Դա ուղղակի մեջբերում է»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը ասաց նաև, որ ինքը ենթադրում է, որ բժշկուհին իրավիճակը ներկայացրել է ժողովրդի ասած խոսքով՝ ավելի հասանելի իրավիճակը ներկայացնելու համար։

Հարցրինք Խաչատրյանից՝ իսկ կա՞ որոշակի վիճակագրություն, թե որքան մահ է եղել, որ կարող էր չլիներ, եթե կեսարյան հատման եղանակով երեխա ունենային։

Խաչատրյանն ասաց, որ այս պահին նման տվյալներ չկան։

«ՀՀ-ում կեսարյան հատումներն արվում են ցուցման դեպքում, երբ կա ցուցում երեխայի կյանքին վերաբերող կամ ծննդկանի, այսինքն՝ ծննդաբերող կնոջ կյանքին վերաբերող, դրա համար ենք ասում, որ կեսարյան հատումը քաջալերվում է մասնագիտորեն, երբ կա ցուցում, իսկ հիմա ամբողջ աշխարհում, միայն Հայաստանում չէ դա հատկապես առաջնածիների ժամանակ մեր կանայք, ենթադրում եմ, վախենում են՝ տարբեր պատճատներից ելնելով, ուզում են երեխա ունենալ կեսարյան հատման եղանակով, բայց օրենքով նշվում է, որ կեսարյան հատումներ պետք է արվեն միայն ցուցման դեպքում»,- ասաց Խաչատրյանը

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի