«Դատապարտյալների հիվանդանոց»-ից 23-ամյա դատապարտյալը տեղափոխել է հիվանդանոց․ վիճակը միջին ծանրության է․ shamshyan.com
copy image url

«Դատապարտյալների հիվանդանոց»-ից 23-ամյա դատապարտյալը տեղափոխել է հիվանդանոց․ վիճակը միջին ծանրության է․ shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 20:50 25-07-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, hուլիսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել «Հերացի» անվան թիվ 1 բժշկական կենտրոնից և հայտնել, որ ածելիով ինքնավնասման հետևանքով շտապօգնության 04 խումբը իրենց մոտ է տեղափոխել Արշակունյաց 2 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում ստացող մի դատապարտյալի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 21-ամյա Նարեկ Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ոստիկանները պարզել են նաև, որ դատապարտյալ Նարեկ Հ․-ն ածելիի միջոցով փորձել է ինքնավնասում կատարել:

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված