Ով ինչ ուզում, դնում է․ ազատ մրցակցություն է․ ծխախոտի անհավանական գինը
copy image url

Ով ինչ ուզում, դնում է․ ազատ մրցակցություն է․ ծխախոտի անհավանական գինը

Ներքին 8 ամիս առաջ - 21:43 24-07-2024
Դեռ երեկ Oragir.Newsանդրադարձել էր ահազանգի, որով քաղաքացին դժգոհում էր ծխախոտի շուկայում գործող ոչ վերահսկելի իրավիճակից։ Մասնավորապես՝ քաղաքացին նշում էր, որ հերիք չէ՝ իր նախընտրած ծխախոտը մեկ տարվա ընթացքում թանկացել է՝ 300 դրամից հասնելով 500-ի, դեռ մի բան էլ՝ սննդի տարբեր կետերում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերի բնակավայրերում, վաճառվում է՝ ըստ գնորդի հայեցողության՝ վաճառելով անգամ 610 դրամով։

Այսօր Oragir.News-ը փորձեց պարզել՝ ՀՀ որ գերատեսչությունների ազդեցության գոտում է գտնվում ծխախոտի, կամ դրանց փոխարինիչների արտադրանքի գնային քաղաքականության վերահսկողությունը, սակայն մի շարք արգելքների բախվեց։

Սկզբում Oragir.News-ի լրագրողը կապ հաստատեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման վարչություն, որտեղից հայտնեցին՝ գների հետ կապված իրենք որևէ վերահսկողություն չեն իրականացնում․

«Ծխախոտային արտադրատեսակների և նրանց փոխարինիչների նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նման վերահսկողություն չի իրականացնում։ Մենք իրականացնում ենք միայն մակնշման առկայության և բաց վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողությունը։ Նշված խնդրի վերահսկողությունը մեզ չի պատկանում»։

ՊԵԿ-ից ևս հայտնեցին՝ իրենք ուսումնասիրման և վերահսկողության շրջանակում չէ հարցը։

Oragir.News-ը զրուցեց նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակի Անի Սմբատյանի հետ, որը ևս նշեց, որ հարցը իրենց վերահսկողության տակ չէ․

«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում միայն գերիշխող դիրք ունեցող ապրանքային շուկաներում»։

Փաստացի, մեր երկրում չկա որևէ գերատեսչություն կամ պատասխանատու մարմին, որն իրականացնում է ծխախոտի վաճառքի նկատմամբ վերահսկողություն, և ցանկացած ոչ ցանցային խանութ կարող է վաճառել ծխախոտը իր իսկ նախընտրած արժեքով։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն