Զոհվածի ընտանիքը 244 անգամ քաղաքապետարան է զանգել և ոչ մի արձագանք չի ստացել
copy image url

Զոհվածի ընտանիքը 244 անգամ քաղաքապետարան է զանգել և ոչ մի արձագանք չի ստացել

Ներքին 8 ամիս առաջ - 21:16 24-07-2024
Օragir.News-ի ընթերցողներից Երևան քաղաքի բնակչուհի Արմինե Հակոբյանն ահազանգում է, որ իրեն տան վկայական ստանալու հարցով մեկ տարի և ավելի Շենգավիթի կադաստրից ուղարկում են Երևանի քաղաքապետարան։ Իսկ համայքապետարանի, կադաստրի, անձնագարայինների և այլ պետական կառույցների աշխատակիցները անլուրջ, գռեհիկ պահվածքով են պատասխանում իրենց դիմած տարեց, որդեկորույս մորը։

«Ես սկեսուրիս՝ Աիդա Կարապետյանի լիազորված անձն եմ։ Անցած տարվանից ես սկսել եմ տան վկայական ստանալու հարցերով զբաղվել։ Ասեմ նաև, որ սա զոհվածի ընտանիք է։ Ինձ էստեղից էնտեղ են ուղարկում։ Տարիուկես թուղթ եմ հավաքում, օրինակ՝ Վեոլիա ջրից։ Ամեն մեկը 15-20 օր տևում է։ Կադաստրի աշխատողները առանց հասկանալու ուղարկում են քաղաքապետարանի առաջին պատուհան։ Իրենց խնդրում եմ, որ ինձ որևէ ուղղություն ցույց տան, սակայն նրանք վիրավորում են ինձ, ծաղրում, ես լացելով դուրս եմ եկել։ Ինձ ասում են՝ օնլայն գրանցվեք, բայց ես չեմ հասկանում օնլայն բաներից, դրա համար էլ ձեռք են առնում ինձ։ Արխիվից թղթեր են ուզում ու մեկն ասում է պետք չի, մեկն ասում է պետք ա»,- Օragir.News-ի հետ զրույցում ասաց Արմինե Հակոբյանը։



Արմինե Հակոբյանի խոսքով՝ նա 244 անգամ զանգահարել է քաղաքապետարանի կոնկրետ բաժին, սակայն իր զանգերը այդպես էլ մնացել են անպատասխան․

«Մինչև հիմա ժամը 5-ից 6-ը զանգում եմ քաղաքապետարանի ներքին համարին, սակայն չեն պատասխանում։ 244 անգամ մեկ օրում զանգահարել եմ, բայց չեն պատասխանում։ Ու ես իրենց ասում եմ, որ զոհվածի մայր է ինձ ուղարկել, ուղղություն ցույց տվեք, նստել ծիծաղում եք։ Արդեն քանի ամիս է այս խնդիրն է։ Սա աբսուրդ ա պարզապես։ Առ այսօր մի մարդ չեկավ ու չասաց՝ ցավակցում ենք։ Այնքան երկարեց, թեման փակեցինք»,-վրդովված եզրափակեց քաղաքացին։