Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2013 թվականին որպես քաղակտիվիստ պայքարում էր Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» «Երևան սիթի» սուպերմարկետ դարձնելու դեմ, ավելին՝ գործարարի աջակիցներին «Լֆիկի ստրուկներ» ասելու համար Սամվել Ալեքսանյանի աջակիցների կողմից ծեծի էր ենթարկվել։
Oragir.News-ը այսօր՝ հուլիսի 24-ին, Տիգրան Ավինյանին նախ հիշեցրեց նրա պայքարի մասին, ապա հետաքրքրվեց, թե արդյոք քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ կարողանում է ավտոտնակները քանդել և դրանց փոխարեն զբոսայգիներ կառուցել, պատրաստվո՞ւմ է արդյոք շուկան ևս վերադարձնել առևտրականներին։
Ավինյանը նախ անդրադարձավ ծեծի դրվագին։
«Քաղակտիվիստ Տիգրան Ավինյանը կյանքում ծեծի չի ենթարկվել․․․»։
Oragir.News-ը որպես ապացույց հրապարակում է 2013 թվականի օգոստոսի 31-ին նկարահանված տեսանյութ, որտեղ 24-ամյա Տիգրան Ավինյանը գործարար Սամվել Ալեքսանյանի աջակիցներին անվանում է «Լֆիկի ստրուկներ», ինչին էլ հաջորդում է աջակիցների կողմից նրան ծեծի ենթարկելու գործողությունները։
«Արա, Լֆիկ չի քո համար, այ քա․․, փախի ստեղից»,- ասում են Ալեքսանյանի աջակիցները, ապա սկսում քաշքշել և հարվածել Ավինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։