Այսօր՝ հուլիսի 24-ին, քաղաքապետարանում հրավիրված ասուլի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև վերելակների վերաբերյալ հարցին։
«Այս տարի Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսավորմամբ իրականացնում է 500 վերելակի փոխարինում։ Եվ այս տեմպը պահպանելով, մինչև հաջորդ նախընտրական շրջան ամբողջապես մեր խոստումն իրականացրած կլինենք»,- ասաց Ավինյանը, նկատելով, որ ունեն դեռևս 3 հազար վերելակի փոխարինման խնդիր և ամեն վերելակի վրա ծախսում են միջինը 10մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։