Սևանում ավագնու անդամին երեխայի աչքի առաջ սպանած քրեական հեղինակություն նորատուսցի Արա Բանդույանի որդուն՝ Լևոն Բանդուրյանին, արդարացնող տեսանյութեր են հայտնվել համացանցում։
Մասնավորապես տիկտոկյան հարթակում օգտատերերից մեկը նշում է, թե անձամբ ճանաչում է Լևոն Բանդուրյանին, և նա հենց այնպես չէր կրակի որևէ մեկի վրա։
«Սևանում կատարաված դեպքից եմ ուզում խոսել՝ սպանությունից։ Ճիշտ է՝ հիմա ինչ որ պետք է ասեմ, շատ մարդկանց կողմից կարող է քննադատվեմ, բայց պետք է ասեմ, քանի որ դա իմկարծիքն է, ցանկացած մարդ իրավունք ունի կարծիքը բարձրաձայնելու։ Իհարկե ցավակցում եմ մահացածի հարազատներին, բոլոր դեպքերում ոչ մեկ իրավունք չունի ոչ մեկի կյանքը խլելու․․․
Բայց ուզում եմ խոսել Լևոնից,ում անունը շատ շրջանառվում է, ով սպանության մեղադրանքով ձերբակալված է։ Այդ մարդը հարգվածմարդու որդի է, հարգված մարդու եղբոր որդի է, բոլոր այդպես՝ բա հա, պետք ա իրան այդպես պահեր, պետք է այդպես լիներ․․․
Ես հակված եմ այն մտքին, որ չէր կարող այնպիսի բան լիներ որ իր կյանքին վտանգ չսպառնար, իրեն ոչ մեկ չկպներ ու ինքը այդպես որոշեր, որ պետք է կրակի ու մարդ սպանի»,- տեսանյութում ասում է Տիկտոկում «արիստոկրատ» անունով գրանցված օգտատերը։
Այս տեսանյութը Տիկտոկում հավաքել է ավելի քան 80 հազար դիտում։ Բացի այդ սույն օգտատերը տեսանյութի վրա լատինատառով գրել է «Մաս 1», ինչը նշանակում է, որ այս թեմային դեռ անդրադառնալու է։ Տպավորություն է, որ այս շարքը կոնկրետ տեղից է ուղղորդվում և նպատակ է հետապնդում ամեն կերպ երեխայի աչքի առաջ հորը սպանած Լևոն Բանդուրյանին ներկայացնել որպես բարի, համեստ, հավասարակշռված և այլ դրական հատկանիշներով անձնավորություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի որդին է։
«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆիյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել էր։
Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։ Նրան սպանել են մանկահասակ երեխայի աչքի առաջ։
Ուշագրավ է, որ մինչ այս պահը Քննչական կոմիտեն չի հրապարակել ողբերգական դեպքի տեսանյութը։