Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Կապանում 28-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է Գեղանուշ գետում․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 22-07-2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գեղանուշ գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված